Նոյեմբերի 24-ին Ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիրի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչներ` Արթուր Բագրատի Բագրատյանը (ծնված 22.08.1972թ.)` ձախ այտի վնասվածքով, եւ Դավիթ Գրիգորի Գալստյանի (ծնված 10.07.1979թ.) դիակը` կրծքավանդակի ձախ շրջանում ստացած վնասվածքներով։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 7 կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած սուր կտրող, ծակող գործիքով վերջիններիս մարմնական վնասվածքներ է պատճառել, 1982-ին ծնված, նախկինում յոթ անգամ դատված, Մեծամոր 14 շ., 34 բն-ի բնակիչ Գոռ Պավլիկի Մարտիրոսյանը։
Արմավիրի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են օպերատիվ որոնողական միջոցառումներ` Մարտիրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։