Առաջին 30-ում չե՞ն եղել

08/03/2012

Որոշ տեղեկությունների համաձայն` «Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք եւ պատիվ» ու «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներ Սամվել Հարությունյանը, Սոս Գիմիշյանը, Վաղարշակ Հարությունյանը եւ Գառնիկ Մարգարյանը Կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 30 տեղերում չեն եղել, այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն մասնակցում ընտրություններին: Հիշեցնենք, որ վերը նշված գործիչներից միայն Ս.Հարությունյանն է հայտարարություն արել եւ նշել, թե տարաձայնությունները կապված են Կոնգրեսի համամասնական ցուցակի, ինչպես նաեւ` «ռազմավարական ու մարտավարական հարցերի հետ»: ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նախնական ենթադրություն է անվանել այդ տեղեկությունները: «Ես չեմ կարող ասել, որովհետեւ դեռ ցուցակ չեմ տեսել, որ ասեմ, թե ով ուր է եղել: Քննարկվել են միայն ցուցակը կազմելու սկզբունքները, ուրիշ ոչինչ»,- ասել է նա: