Վստահություն չկա

08/03/2012

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին` ասել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի համար «հիմնարար սկզբունքները» հանդիսանում են հիանալի պլան` այդ հակամարտության կարգավորման հարցում առաջ ընթանալու համար: Սակայն հասկանալի է, որ հակամարտող կողմերը բոլոր մակարդակներում չեն վստահում միմյանց` սկսած նախագահներից, վերջացրած հասարակ մարդկանցով: Դա դժվարացնում է «հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնության գալու գործընթացը: Կողմերը պետք է վստահ լինեն, որ իրենք պետք է դանդաղորեն, սակայն անխուսափելիորեն գրանցեն առաջընթաց եւ կարողանան պայմանավորվածության գալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ: Այդ գործընթացը սկսելու համար նրանց անհրաժեշտ է վստահություն: Միջազգային հանրությունը չի կարող պարզապես գալ եւ բերել որեւէ որոշում: Ներկայիս դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հստակեցման շուրջ»: