Կանացի երջանկություն

08/03/2012

Այսօր մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, ինչի առթիվ շնորհավորում ենք հայ եւ ոչ միայն հայ կանանց: Այսօր հեռուստաեթերը ողողված կլինի կանանց ուղղված պաշտոնական ու իշխանական շնորհավորանքներով, որոնք համեմված կլինեն լիքը գեղեցիկ ու ճոռոմ բառերով եւ ցանկություններով, որոնք այնքա՜ն հեռու են իրականությունից: Շնորհավորելով հատկապես ՀՀ քաղաքացի եւ Հայաստանում ապրող բոլոր կանանց` մենք ցանկանում ենք ունենալ նորմալ, իրավական, ժողովրդավարական ու բարեկեցիկ պետություն, որտեղից արտագնա աշխատանքի չեն մեկնի իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները: Այն, ինչը կարող է ապահովել իրական կանացի երջանկություն: Նույնիսկ եւ, առավել եւս, առանց իշխանությունների բարեմաղթանքների: