Էրդողանը քննադատել է

08/03/2012

Նախօրեին Անկարայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում` Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին նվիրված ցույցի ժամանակ հնչած հակահայկական կոչերն ու կարգախոսները «այլատյացության» դրսեւորում էին: «Խոջալուի ջարդին նվիրված այդ հանրահավաքի ժամանակ ի հայտ եկած կարգախոսները մի քանի կատաղի ռասիստների, բայց ոչ թուրքական հանրության շրջանում տիրող տրամադրությունների արտացոլումն էին: Սխալ է մի քանի կարգախոսի ու վանկարկման հիման վրա պատկերացում կազմել մի ողջ ցույցի մասին: Այդքան էլ ազնիվ չէ, երբ մի քանի լուսացքային ազգայնականների պատճառով փորձ է արվում այդ կոտորածին նվիրված հանրահավաքի վրա ստվեր գցել: Մի քանի անիմաստ պաստառի պատճառով չի կարելի խաթարել Թուրքիայի միջազգային հեղինակությունը: Արդեն իսկ թուրք իրավապահները հետաքննություն են սկսել փաստի առթիվ: Անհրաժեշտ իրավական գործընթացներն արդեն իսկ մեկնարկել են»,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք, սակայն, որ այդ հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Իդրիս Նաիմ Շահինը, ով Էրդողանի մերձավոր շրջանակներից է: