ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե` Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, որ ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որի մասին նա ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս առաջ, եւ news.am-ին ասել է. «Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում` թյուրիմացություն: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան: ԵՄ-ն լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ` մարտի 6-ին` Բրյուսելում»: