ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԳԴՀ ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեի գլխավորած գերմանական պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից: