Արժանավայելը չունենալն է

06/03/2012

«ՀՀԿ-ն կունենա ՀՀԿ-ին արժանավայել համամասնական ցուցակ` միեւնույն ժամանակ չհրաժարվելով գործարարներից»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ ցուցակը կկազմվի արդեն նշված սկզբունքների հիման վրա: «Ցուցակում կլինեն նոր մարդիկ, իսկ կուսակցության համագումարից հետո, երբ քննարկումները կավարտվեն, այն բոլորին արդեն հասու կլինի, որից էլ կարող են հետեւություններ անել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով իրենց գործարար անդամներին աջակցելուն, ապա Սահակյանն ասել է, թե Սահմանադրությունը սա թույլ է տալիս, եւ իրենք չեն կարող որեւէ մեկի առաջադրվելուն խոչընդոտել: «Քանի որ նույն գործարար համբավ ունեցող մարդիկ, լինելով երկարատեւ շրջան մեր թիմի անդամ, պարզ է, որ ՀՀԿ-ն սատարելու է նրանց»,- նշել է նա: