Կիրակի օրը ՌԴ-ում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո երեկ վաղ առավոտից ՀՀ-ից շնորհավորանքներ են հնչել ձայների մոտ 64 տոկոսը ստացած Վլադիմիր Պուտինին: Առաջինը նրան շնորհավորել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, ապա` «նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը (վերջինս նույնիսկ Պուտինին կտավ է նվիրել): Երեկվա դրությամբ` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ Սպառողների պաշտպանության միությունը, «Հայոց Արծիվները», «Ընդդեմ գենդերային անհավասարության» շարժումը, «Փրկենք բնությունը» եւ բազմաթիվ այլ կազմակերպություններ դեռեւս չէին շնորհավորել Պուտինին: