Երկուշաբթի օրվանից ֆրանսիական «Liberation» օրաթերթի մոտ 200 աշխատողներ գործադուլ են հայտարարել: Սա 1973-ից գործող լրատվամիջոցի պատմության մեջ ամենամեծ գործադուլն է: Վերջինիս պատճառը թերթի ֆինանսական դրության վատթարացումն ու տնօրինության` ի վնաս աշխատակազմի գործունեությունն է: «Liberation»-ի այս տարվա բյուջեի դեֆիցիտը կազմում է 6,5 միլիոն եվրո, իսկ տարվա ընթացքում վաճառքի ծավալները նվազել են 9,8%-ով: Բնականաբար, այս գործադուլը խոսում է հօգուտ ֆրանսիական մամուլի մյուս երկու հսկաների՝ «Figaro»-ի եւ «Le Monde»-ի: