Հերթական փորձությունը

03/03/2012

«Ի դեմս առաջիկա խորհրդարանական ընտրությունների` Հայաստանին հերթական փորձությունն է սպասվում, ինչ-որ իմաստով` փորձանքների փուլ»,- երեկ հայտարարել է ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա` իշխանությունը, ի դեմս վարչապետի, արդեն սկսել է մարզից մարզ շրջել: «Իսկ ահա ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքից հետո սկսելու է հրապարակային գործունեություն ծավալել, քանի որ այս ընտրություններն էականորեն տարբերվելու են բոլոր նախորդներից` մրցակցությունն առավելագույնն է լինելու,- ասել է նա` ավելացնելով,- Իշխանություններն այս ընտրություններին պատրաստվում են նախագահական ընտրությունների համատեքստում: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Սերժ Սարգսյանը: Եթե մարդիկ այսքանից հետո գնալու են եւ 5000 դրամով վաճառելու են իրենց ձայնը, ապա նրանք խնդիր ունեն: 2012 թվականը հնարավորության տարի է: Մեզ այս պահին ինչ-որ բան փոխելու հնարավորություն է ընձեռված»: