Անդամության թեկնածու

03/03/2012

Եվրոպական Միության առաջնորդները պաշտոնապես հավանություն են տվել Սերբիային եվրոպական ընտանիքի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկությանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Ակնկալվում էր, որ Սերբիան ԵՄ-ի անդամության թեկնածու կդառնա դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ ձերբակալեց երկու պատերազմական հանցագործների, սակայն հետաձգման պատճառ դարձավ Գերմանիան` հայտարարելով, որ ցանկանում է ավելի մեծ առաջընթաց տեսնել Կոսովոյի հետ բանակցություններում: