Համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ

03/03/2012

«Ես համաձայն եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, որ Վարդան Օսկանյանի` մեզ միանալը ոչ մեկի հետ կապ չունի»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի նախօրեի ելույթի` ԲՀԿ-ին վերաբերող հատվածը: «Ընդհանրապես, թող ոչ ոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ այլ ուժերի ստվերներ չփնտրի»,- ասել է նա: