Հայացք ներսից

25/11/2005

«ԱՊՀ երկրների հետ համեմատած` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաբարձր մակարդակի վրա է»,- ըստ «Regnum»-ի` նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Վերջինիս խոսքերով` կոռուպցիայի դեմ պայքարը թույլ է տալիս ժողովրդավարական հասարակություն ստեղծել, եւ ԵԱՀԿ-ն համագործակցում է ՀՀ կառավարության հետ` հակակոռուպցիոն պայքարի ծրագրերի մշակման հարցում: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` Պրյախինը կարծիք է հայտնել, թե դրանք ապահովում են տարանջատումն իշխանության տարբեր թեւերի միջեւ, անկախություն են ապահովում դատական իշխանության համար, եւ այլն: «Բոլոր այս փոփոխությունները թույլ են տալիս մեծացնել հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը»,- ասել է Պրյախինը: