Այսօր կառավարությունն իր հերթական նիստում հիմնականում քննարկելու է սահմանադրական հանրաքվեին առնչվող հարցեր: Մեր աղբյուրների հավաստմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախարարներին հանձնարարելու է առանձնապես մեծ ջանքեր չգործադրել «այո»-ն ապահովելու համար եւ ընտրակեղծիքներ չանել, քանի որ իրեն հանրաքվեի հարցում «արջի ծառայություններ պետք չեն»:
Ի դեպ, վերջերս նախարարներից մեկն «այո»-ի քարոզչություն իրականացնելու համար մեկնել է իր ծննդավայր, եւ երբ իր մարզի բնակիչներին հարցրել է, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի իրենք «ոչ»-ի փոխարեն «այո» քվեարկեն, վերջիններս միաձայն պատասխանել են. «Թող Քոչարյանն ասի՝ «ոչ», մենք «այո» կասենք»: