ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Իսկ թե որ ընտրատարածքում` նա չի մասնավորեցրել: «Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ցանկացած ընտրատարածքում կարող եմ առաջադրվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռ. Հայրապետյանը հայտարարել էր, թե ինքը չի ցանկանում առաջադրվել, սակայն կառաջադրվի, եթե կուսակցությունն այդպիսի որոշում կայացնի: