Նախագահի դաշնակցական թեկնածուն

25/11/2005

2008թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն մտադիր է հանդես գալ սեփական թեկնածուով: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ընդգծել է, որ հանրապետությունում տեղ գտած «սուբյեկտիվ երեւույթները» վերացնելու համար ՀՅԴ-ն պետք է գա իշխանության, իսկ դրա համար առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն պետք է սեփական թեկնածու առաջադրի: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն 2008թ. նախագահական ընտրություններում կպաշտպանի՞ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե վերջինս առաջադրվի այդ պաշտոնի համար, Հ. Մարգարյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն ամեն դեպքում հանդես կգա սեփական թեկնածուով: Նա չի նշել ՀՅԴ հնարավոր թեկնածուի անունը, ասելով, որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ՀՅԴ-ն շատ արժանի թեկնածուներ ունի պետության ղեկավարի պաշտոնի համար: «1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ձեռնպահ մնաց սեփական թեկնածուի առաջադրումից, որպեսզի չխանգարի արդեն առաջադրված եւ արժանի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է Հ. Մարգարյանը: