Երիտասարդների հայտարարությունը

28/02/2012

Փետրվարի 24-26-ը քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կայացած հավաքի ընթացքում կուսակցությունների երիտթեւերը ընդունել են համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մենք` ներքոստորագրյալներս, անհրաժեշտ ենք համարում` Խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի եւ երիտասարդական, քաղաքական-հասարակական շարժումների շրջանակներում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորում, Համատեղ ջանքերի մեկտեղում երիտասարդության քաղաքական առողջ մշակույթի ձեւավորման գործում, Արդար ընտրությունների անցկացման եւ ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ եւ գործնական քայլերի ձեռնարկում, Քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում, Քաղաքական գործընթացներում, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերի բարձրացում»։ Հայտարարությունը ստորագրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը «Հայազն» միության երիտասարդական կառույցը, Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական խորհուրդը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն, ՀՌԱԿ «Արմենակ Եկարյանի» ակումբը, ԲՀԿ երիտասարդների միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, «Հիմա» նախաձեռնությունը, ՀՀՇ Երիտասարդական միությունը, «Օրինաց Երկիր» կուսակցության երիտասարդական միությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միությունը, «Ժողովրդի Իշխանություն» հասարական-քաղաքական նախաձեռնության երիտասարդական թեւը: