«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համամասնական ցուցակը կազմավորելիս առաջնորդվելու է կոլեգիալության սկզբունքով»,- երեկ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Ի՞նչ սկզբունքներով են ձեւավորվում նախընտրական ցուցակները» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա նշել է, որ «Ազատ դեմոկրատներում» կան եւ քաղաքականության ակունքներում կանգնած բազմաթիվ գործիչներ, եւ նոր, երիտասարդ անդամներ: Պատասխանելով հարցին, թե ով է գլխավորելու «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակը, Ա. Սեդրակյանն ասել է, թե տրամաբանական եւ բնական է, որ ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: