Մարտի 8-ից հետո

25/02/2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը`ավելացնելով, որ այս այցի ընթացքում հնարավոր է` որոշվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների միջեւ հանդիպումների անցկացման ժամկետները: