«Իզվեստիայի» փոխանցմամբ` հերթական անմարդկային դեպքն է գրանցվել Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի մանկապարտեզներից մեկում: Մանկապարտեզի 35-ամյա դաստիարակը դաժանորեն ծեծել է 6-ամյա մի տղայի այն բանի համար, որ նա առանց թույլտվության կոնֆետ է վերցրել: Երեխային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Այժմ փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ թերթի, Ոստիկանությունը ձերբակալել է դաստիարակին, եւ այժմ որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը: