«Regnum» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ այդ երկրի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կարծիք է հայտնել, որ Վրաստանը պետք է լինի Հարավային Կովկասի առաջին երկիրը, որը կանդամակցի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: «Հարավային Կովկասի երկրների մեջ Վրաստանն առաջինն էր, որ անդամակցել է Եվրոպայի խորհրդին: Դրանից հետո են ԵԽ-ին անդամակցել Ադրբեջանն ու Հայաստանը: Այդպես պետք է լինի նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դեպքում»,- ասել է Ն. Բուրջանաձեն: Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, որ նախորդ երկու տարիների ընթացքում Վրաստանի կառավարությունն իր աշխատանքի ընթացքում որեւէ սխալ չի արել: