Ընդունել է եվրոպացիներին

23/02/2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է պատվիրակության այցը` նկատի առնելով Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու` վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Ս. Սարգսյանը եւ Եվրոպայի խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել են 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքն ու խնդիրները, անդրադարձել Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանը: