Մետրոպոլիտենի ուղեվարձը կրկնակի թանկացնելուց հետո սպասարկման որակն անտանելի է դարձել: Համարյա բոլոր շարժակազմերում խավար է: Չեն փոխվում շարքից դուրս եկած լամպերը: Մեր մետրոյի բոլոր վագոնները երիտասարդ սիրահարների համար կարող են փոխարինել կինոդահլիճի վերջին շարքին: Նույն ինտիմ վիճակն է նաեւ համարյա բոլոր գետնափոր կայարաններում, իսկ երեկոյան նաեւ՝ բացօթյա կայարաններում: Հետեւաբար պարզ չէ, թե ինչի վրա է ծախսվում կրկնակի բարձրացված ուղեվարձը: