Տեսնող-չհայտնողը

21/02/2012

«Տեսել եմ: Ո՞նց սուտ խոսամ, որ տեսել եմ, է, բայց ես չեմ արել»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` անդրադառնալով իր կուսակից ընկերների կողմից ԱԺ-ում ուրիշների փոխարեն կոճակ սեղմելու փաստին: Իհարկե, նա դրանից հետո փորձել է արդարացնել կուսակիցներին` ինչ-որ բացատրություն ներկայացնելով: «Լինում է, որ 2 րոպեով դուրս ես գալիս, խնդրում ես քո փոխարեն քվեարկեն: Ընդհանրապես չի կարելի ուրիշի փոխարեն քվեարկել: Բայց պարզ խոսում ենք: Ձեզ հարց եմ տալիս: Դուք եք ԱԺ-ում ու իրար կողքի 5 տարի նստել եք: Խնդրում է` սեղմես: Չե՞ք անի, թե՞ կասեք` մեղա քեզ, տեր Աստված, ու չեք քվեարկի»,- ասել է Այվազյանն ու ինքն իր ասածի վրա ծիծաղել: