«Շատ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, սոցիալականից ելնելով, չեն դիմացել իշխանությունների ճնշմանը եւ ծախվել են»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արշակ Սադոյանը: Ըստ նրա` խոսքը վերաբերում է ընտահանձնաժողովներում ներգրավված ընդդիմադիր ներկայացուցիչներին: Սադոյանը, իր իսկ ասելով, չի մեղադրում նրանց, սակայն «ծախվածների» շարքերում կան «ոմանք», որոնց կարելի է «դասալիքներ» անվանել: Անդրադառնալով իր անվան շուրջ ծավալված լուրերին, որ դեմ լինելով դաշինքի՝ հանձնաժողովներից ներկայացուցիչներին հետ կանչելու որոշմանը՝ ԱԺԴ-ն դուրս է գալիս դաշինքից, Արշակ Սադոյանը հայտարարեց. «Հակառակ տեսակետ հայտնելը չի նշանակում, որ դաշինքը թողնում եմ, ուղղակի այս պահին իմ կուսակցությունը չի արտահայտում դաշինքի մոտեցումները»։