Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ փետրվարի 20-ին` հայ-վրացական սահմանը հատելիս, ձերբակալվել է հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտրական շտաբի նախկին ղեկավար Վալերի Գելբախիանին: Նա մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի խախտմամբ (պետական հեղաշրջման կազմակերպում) հանցագործություն կատարելու մեջ: Գելբախիանիի նկատմամբ հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացվել դեռեւս 2008 թվականի հունվարի 22-ին, երբ նա արդեն լքել էր Վրաստանը: Գելբախիանիի Վրաստան վերադառնալու հնարավորության մասին ընդդիմադիր գործիչները սկսեցին խոսել այս տարեսկզբին, երբ հայտնի դարձավ նրա մոր ծանր հիվանդության մասին: Նախ` Լեյբորիստական կուսակցությունը, ապա նաեւ` խորհրդարանական ընդդիմադիրները դիմեցին իշխանություններին, որպեսզի թույլ տան, որ Գելբախիանին այցելի մորը: