Դալլաքյանը սպասում է

18/02/2012

Երեկ մամուլում հրապարակումներ կային, թե Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը կարող է անդամակցել ՀՀԿ-ին, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, արդեն ՀՀԿ-ի բացահայտ աջակցությամբ, նորից առաջադրվել նույն ընտրատարածքում: Մեր թղթակցի հարցին, թե` արդյո՞ք պատրաստվում եք անդամակցել ՀՀԿ-ին, Վ.Դալլաքյանն այսպես է պատասխանել. «Ես առայժմ չեմ որոշել` ԱԺ ընտրություններին կմասնակցե՞մ, թե՞ ոչ»: Երեկ քաղաքական շրջանակներում չէին բացառում, որ Վ.Դալլաքյանը կարող է տեղափոխվել գործադիր ոլորտ: Պատգամավորը չի ցանկացել մեկնաբանել այս թեմայի հետ կապված որեւէ այլ հարց: Հիշեցնենք, որ նա 1995 թվականից անընդմեջ եղել է ԱԺ պատգամավոր եւ համարվում է ամենաշատ օրինագծեր հեղինակած պատգամավորը. նա հեղինակել է ավելի քան 80 ընդունված օրինագծեր: