«Ցուցակը կազմելու հիմնական սկզբունքը պետք է լինի այն, որ այս ընտրությունները երկրում իրավիճակը փոխելու համար պետք է օգտագործվեն` որպես միջոց: Ցուցակի հիմքը, մեխանիզմը հիմնականում դա պիտի լինի, եւ հանրությունը, ընտրողը պետք է հստակ զգա այդ մոտեցումը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի համամասնական ցուցակի քննարկումներին: «Օրինակ` հանրությունը չպետք է զգա, որ Կոնգրեսում ցուցակի խնդիր կա ու մանդատի հարց է լուծվում: Պետք է միայն հասկանալի լինի, որ Կոնգրեսն իր բոլոր գործողություններով իրավիճակը փոխելու խնդիր է լուծելու: Սա է ամենամեծ հոգեբանական գործոնը»,- ավելացրել է նա: