Թուրքական «Haber Turk» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար եւ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ուսանողների հետ հանդիպման ժամանակ դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` ասելով. «Ես Շվեյցարիայում հայտարարել եմ, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նույնը պատրաստ եմ կրկնել Ֆրանսիայում եւ այն երկրներում, ուր կայցելեմ` աշխարհի 4 կողմում: 1915թ. իրադարձություններին առնչվող եւ Թուրքիայի Հանրապետության տրամադրության տակ առկա փաստաթղթերը, տեղեկությունները, արխիվները վկայում են, որ այդ ժամանակ տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ, բայց ոչ ցեղասպանություն»,- ասել է նա: