Երեկ ժամը 18:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի էին: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը եւ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Բացի այդ, փետրվարի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ, Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ է: