REGNUM գործակալության հաղորդմամբ՝ Կոմիում «Վիմ-Բիլ-Դան» ընկերության արտադրանք հանդիսացող «Լյուբիմի սադ» բնական հյութերում հայտնաբերվել է սնդիկի պարունակություն: Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային ծառայության տարածքային ստորաբաժանումը մտադիր են խոշոր ձեռնարկություններում եւ մանրածախ առեւտրի կետերում ստուգումներ անցկացնել: Հիշեցնենք, որ Հայաստանի շուկայում եւս շրջանառվում են վերոնշյալ ընկերության արտադրատեսակները, մասնավորապես՝ «Լյուբիմի սադ» հյութը: