Համախմբվա՞ծ են

16/02/2012

«Այս հանդիպումից հետո կոալիցիան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ համախմբված է այն սկզբունքների շուրջ, որը նախանշել է երկրի նախագահը: Եվ կարծում եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այդքան կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպումները երկրի նախագահի գլխավորությամբ ավելի հաճախակի կլինեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների հարաբերություններին: «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը` որպես կոալիցիոն ուժեր, ամրագրեցին մի բան` որ մեր երկրում կա երեք իշխանական կուսակցություն, եւ երեքն էլ հավասարապես պատասխանատու են քաղաքական պրոցեսների համար»,- ավելացրել է նա: