Արդյունքները կրճատվել են

16/02/2012

Երեկ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն, 2011 թվականի չորրորդ եռամսյակում եվրոգոտու 17 երկրների համախառն ներքին արդյունքը կրճատվել է 0.3 տոկոսով: Այսպիսով` վերջին երկու տարիներին եվրոգոտու երկրներում առաջին անգամ է տնտեսական անկում գրանցվում: Տնտեսական անկում` երկու եռամսյակ շարունակվող ՀՆԱ-ի կրճատում է արձանագրվել, մասնավորապես, Նիդեռլանդներում եւ Իտալիայում, մինչդեռ Ֆրանսիայում, սպասելիքներին հակառակ, ՀՆԱ-ի աճ է գրանցվել: