Ընդունել է

16/02/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Յակունինը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին` բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին եւ նախատեսվող ծրագրերին: