Սերժանտ է կալանավորվել

16/02/2012

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստով սերժանտ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): Արթուր Զաքարյանն արդեն կալանավորված է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 2-ին, ժամը 17:00-ի սահմանում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում էր ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել էր: