ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական 8 ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու դատարանի որոշումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում: ՀԱԿ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով 1 ամիս ժամկետ է տրվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը, իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար, որը հանդիսանում է նաեւ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակը: Մենք` Կոնգրեսի Արաբկիրի ենթաշտաբների ղեկավարներս, որ ներկայացնում ենք նաեւ տարբեր կուսակցություններ, հայտարարում ենք, որ ոչ հիմնավոր պատճառներով կուսակցությանը սեփական տարածքից վտարելը քաղաքական հետապնդում է կուսակցության նկատմամբ, եւ մեր աջակցությունն ենք հայտնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը: Համոզված ենք նաեւ, որ ԱԺ ընտրություններից առաջ ՀԱԿ-ի շտաբի փակումը միտված է Արաբկիր համայնքում Կոնգրեսի նախընտրական աշխատանքները ձախողելուն: Պահանջում ենք իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության եւ Կոնգրեսի տարածքային կառույցի նկատմամբ»: