Հարվածի տակ

14/02/2012

«Ընդդիմությունը պարտվեց վարչական ռեսուրսներին, այլ ոչ թե գաղափարապես»,- գնահատելով Հրազդանում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Սասուն Միքայելյանի պարտությունը` երեկ կայացած ասուլիսում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ավելացնելով, որ կեղծիքներով ուղեկցված ցանկացած ընտրության համար պետք է պատասխանատվություն կրի իշխանությունը: «Եթե այսպես շարունակվի` գործի դրվեն ընտրական մեխանիզմները, վարչական ռեսուրսը, ապա Հայաստանի պետականությունը կդրվի հարվածի տակ»,- ասել է Ա. Սեդրակյանը: