Երիցյանն էլ կլինի ՕԵԿ ցուցակում

11/02/2012

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքն ընդգրկվելու է «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ թե ցուցակի կոնկրետ որ տեղում` նա տեղյակ չէ: Նրա խոսքով` ՕԵԿ ցուցակում իր տեղը կորոշի կուսակցության ղեկավարը: «Ես ՕԵԿ-ի ակտիվ անդամ եմ եւ մեծ աշխատանքներ եմ տանում դրա համար»,- ասել է Երիցյանը` հավելելով, թե իրեն որեւէ այլ կուսակցությունից առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել: