Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով 2011 թվականի ընթացքում լրագրողական օպերատիվ եւ արդյունավետ գործունեություն ծավալելու համար ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգեւատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով եւ 2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող մրցանակով: