Քաջ դիտորդները

11/02/2012

ՌԴ նախագահի մարտի 4-ին կայանալիք ընտրություններին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: Կարելի է պատկերացնել, թե ինչպես են Շարմազանովն ու Մելիքյանը հատ-հատ արձանագրում Պուտինի օգտին կատարված կեղծիքները եւ ամրագրում իրենց առաքելության զեկույցներում: Կատակ էր: