ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն նրա վիճակը կայուն է: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Նրա խոսքով, այս պահին Գեւորգ Կոստանյանի մոտ ճնշման տատանման էպիզոդներ չեն արձանագրվել: