Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք: Այցի շրջանակում նախատեսվում է Ա. Բաղդասարյանի եւ Ն. Պատրուշեւի առանձնազրույցը, տեղի կունենա հանդիպում Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունում: Նախատեսվում է նաեւ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Պատվիրակությանը կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում: