«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ադրբեջանական արտաքին քաղաքականության ամենաառաջնային հարցն է եւ Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում ընդունելով Եվրամիության` Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Նա նշել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենամեծ խոչընդոտը «Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան է», եւ անհրաժեշտ է համարել ստատուս-քվոյի փոփոխությունը: Ըստ Մամեդյարովի, դրա համար անհրաժեշտ առաջին քայլը «օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է»: