Նախարարը հորդորում է դատի տալ «Արմավիային»

09/02/2012

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ «Արմավիա» ընկերությունը, ունենալով մենաշնորհային դիրք, չարաշահում է իր լիազորությունները: Նա կառավարությանը հարց է ուղղել, թե ի՞նչ տույժեր են կիրառվելու խախտումների մասով, ինչպես նաեւ` ե՞րբ է վերանալու մենաշնորհը: Ի պատասխան, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն ասել է, թե թերություններ կան թե Արմավիայում, եւ թե համաշխարհային այլ ընկերություններում: Միաժամանակ նա խորհուրդ է տվել ուղեւորի իրավունքի խախտման դեպքում քաղաքացիական հայցով դիմել դատարան եւ հատուցում պահանջել ընկերությունից: