«Եվրամիությունը Սոչիի հանդիպումը դիտում է որպես քայլ դեպի խաղաղությունը: Հույս ունենք, որ նման հանդիպումները կշարունակվեն նաեւ ապագայում»,- երեկ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը: Ադրբեջանում նա հանդիպումներ է ունենալու երկրի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իսկ բանակցությունների հիմնական թեմաները Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպման արդյունքներն են, ինչպես նաեւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացումը: