20-ից մեկը

07/02/2012

Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի (BICC) կողմից պատրաստված Միլիտարիզացման գլոբալ ինդեքսի (GMI) վարկանիշում Ադրբեջանն ընդգրկվել է աշխարհի ամենառազմականացված 20 երկրների թվում: Ըստ հետազոտության արդյունքների, 1000 հնարավոր միավորներից Ադրբեջանը ստացել է 756.54 միավոր` զբաղեցնելով 15-րդ տեղը (Բահրեյնի ու Բելառուսի միջեւ): Այդ վարկանիշը ձեւավորվում է մի շարք առանցքային ցուցանիշների հիման վրա. երկրի ՀՆԱ-ի ու առողջապահական ծախսերի հետ ռազմական ծախսերի հարաբերակցություն, բժիշկների եւ զինվորականների ու զինվորական միավորումների հարաբերակցություն, ծանր սպառազինության քանակ: Նշենք, որ ինչպես եւ նախկինում, այս անգամ եւս ամենամիլիտարիզացված երկրների առաջատար է ճանաչվել Իսրայելը, որին հաջորդում են Սինգապուրը, Սիրիան, Ռուսաստանը եւ Հորդանանը: