ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե առաջադրվելո՞ւ է ԱԺ մեծամասնական ընտրակարգով, պատասխանել է. «Ոնց կուսակցությունը կորոշի»: Ա. Սարգսյանը պատգամավոր է դարձել Սյունիքի թիվ 37 մեծամասնական ընտրատարածքից: Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սաշիկ Սարգսյանին այս անգամ փոխարինելու է նրա մյուս եղբայրը` ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը, ով հերքել էր այդ լուրը: