Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` փետրվարի 5-ին, ժամը 19։20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: «Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն»,- ասված է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում: