Շաբոյանի հիմնավորումը

04/02/2012

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը երեկ` պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջերս գրանցված բենզինի գնի թանկացումը, ասել է. «Մի քանի գործոններ կան, որոնք կարող են ազդեցություն թողնել գների բարձրացման վրա: Առաջինն օրենսդրական փոփոխություններն են հարկային դաշտում, որ իրականացվել են բենզինի եւ դիզվառելիքի մասով, եւ դրանք ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից. դրանք կարող են ազդեցություն թողնել բենզինի գնագոյացման վրա: Այս պահին ուսումնասիրվում է, թե դրանք ինչ չափով կարող են ազդել: Եվ երկրորդը փոխարժեքն է: Դրամի արժեզրկումը նույնպես իր ազդեցությունը կարող է ունենալ գնագոյացման վրա»: